Կոկորդաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Կոկորդաբորբ, լարինգիտ (հունարեն՝ λάρνΎζ-կոկորդ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքում։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուրը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում։ Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան։ Այն սովորաբար տևում է 2 շաբաթ։ Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գազերի շնչումը և այլն։
Կոկորդաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Վնասում է | կոկորդ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն և ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 464.0, 464.4, 476.0 և 476.1 |
ՀՄԴ-10 | J04.0 և J37.0 |
Laryngitis Վիքիպահեստում |
Կոկորդաբորբը դասակարգվում է որպես սուր, եթե այն տևում է 3 շաբաթից պակաս և քրոնիկական, երբ ախտանիշները տևում են 3 շաբաթից ավելի։ Սուր դեպքերը սովորաբար հանդես են գալիս որպես վերին շնչառական ուղիների վիրուսային վարակ։ Քրոնիկական դեպքերը կարող են առաջանալ ծխելու, տուբերկուլյոզի, ալերգիայի, թթվային ռեֆլյուքսի, ռևմատոիդ արթրիտի կամ սարկոիդոզի հետևանքով։ Առաջացման հիմքում ընկած է ձայլնալարերի գրգռումը։ Նշանները, որոնք կարող են հետագա քննություն պահանջել, ներառում են ստրիդորը, պարանոցին ճառագայթային թերապիայի պատմությունը, երեք շաբաթից ավելի տևողությամբ կուլ տալու խնդիրներն և ծխելու պատմությունը։ Եթե նշված ախտանիշներն առկա են, պետք է կատարվի հետազոտություն՝ լարինգոսկոպիա։ Այլ վիճակներն, որոնք առաջացնում են նմանատիպ ախտանիշներ, ներառում են էպիգլոտիդը, օտար մարմինը, կրուպը և կոկորդի ուռուցքը։
Սուր ձևը կարող է անցնել առանց հատուկ բուժման։ Որպես կանոն հակապիոտիկները սուր ձևի դեպքում չեն կիրառվում։ Սուր ձևը ի տարբերություն քրոնիկականի հանդիպում է հաճախ։ Քրոնիկական ձևը հիմնականում հանդիպում է միջին տարիքում և ավելի հաճախ տղամարդկանց մոտ։