Կենսազննում
From Wikipedia, the free encyclopedia
Կենսազննում, բիոպսիա (հին հունարեն՝ βίος — կյանք + ὄψις — արտաքին տեսք), բժշկական հետազոտություն, որը որպես կանոն իրականացնում է վիրաբույժը, միջամտություն իրականացնող ճառագայթաբանը կամ սրտաբանը։ Բիոպսիայի ժամանակ նմուշառված բջիջները կամ հյուսվածքները ենթարկվում են զննման՝ հիվանդության առկայությունը կամ ընդգրկվածությունը որոշելու համար։ Որպես կանոն ախտաբանը հյուսվածքն ուսումնասիրվում է մանրադիտակով, սակայն այն կարող է ուսումնասիրվել նաև քիմիական անալիզի միջոցով։ Էքսցիզիոն բիոպսիայի դեպքում հեռացվում է ամբողջական գոյացությունը կամ կասկածելի հատվածը, մինչդեռ ինցիզիոն բիոպսիայի դեպքում ախտահարված հյուսվածքից առանձնացվում է մի հատված միայն, սակայն ամբողջական ուռուցքը կամ ախտահարված մասը չի հեռացվում։ Ասեղային ասպիրացիոն բիոպսիայի դեպքում ասեղի օգնությամբ հյուսվածքի կամ հեղուկի նմուշը վերցվում է այնպես, որ հյուսվածքի բջիջների հիստոլոգիական կառուցվածքը չի խախտվում։
Կենսազննում | |
---|---|
Տեսակ | լաբորատոր ախտորոշման տեսակ |
Ենթադաս | ինվազիվ թեսթ և բժշկական նմուշառում |
Մասնագիտություն | Վիրաբուժություն |
ICD-10-PCS | 0?D???X (without force), 0?B???X (with force) |
MeSH | D001706 |
MedlinePlus | 003416 |
Բիոպսիան ամենից հաճախ կատարվում է այն դեպքերում, երբ առկա է քաղցկեղի կամ բորբոքային գործընթացի զարգանալու հավանականություն։