Կասպար Դավիդ Ֆրիդրիխ
From Wikipedia, the free encyclopedia
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ (գերմ.՝ Caspar David Friedrich, սեպտեմբերի 5, 1774(1774-09-05)[1][2][3][…], Գրայֆսվալդ, Շվեդական Պոմերանիա, Շվեդիա[4][5][6] - մայիսի 7, 1840(1840-05-07)[1][2][3][…], Դրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[6]), գերմանացի գեղանկարիչ, գրաֆիկ և գծանկարիչ։ Նա հանդիսանում է գերմանական վաղ ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Իր՝ գեղագիտական ազդեցության վրա հիմնված նոր աշխատանքներով, որոնք սենտիմենտալ տարրեր էին պարունակում և հակադրվում էին ռոմանտիզմի ընդունված գաղափարներին՝ նա մեծապես նպաստել է ժամանակակից արվեստի զարգացմանը։ Ֆրիդրիխի գլխավոր ստեղծագործություններում բարոկկոյի և կլասիցիզմի բնանկարչության ավանդույթների խզումն ընթանում է հեղափոխական ոճով։ Այս նկարների հիմնական թեմատիկան և մոտիվները միավորում են բնապատկերն ու կրոնը միայնության, մահվան, այնկողմյան պատկերացումների ու կորստյան հույսի այլաբանությունների հետ։ Ֆրիդրիխի՝ աշխարհի և ինքնաճանաչողության մելանխոլիկ պատկերները հանդիսանում են ռոմանտիզմի դարաշրջանի նկարչի կերպարի ձևավորման օրինակներ։ Նկարիչն իր գործերում առաջ է քաշում թեմատիկ ազատ տարբերակներ, որոնք դիտողին իր զգայական աշխարհով ներգրավվում են մեկնաբանության գործընթացի մեջ։ Նկարների թեմատիկ ազատությունը 20-րդ դարում Ֆրիդրիխի գործերի վերանայման արդյունքում հանգեցնում է զանազան վերլուծությունների, ինչպես նաև արվեստաբանական, փիլիսոփայական, գրականագիտական, հոգեբանական և աստվածաբանական տեսությունների ստեղծմանը։
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ Caspar David Friedrich | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1774(1774-09-05)[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրայֆսվալդ, Շվեդական Պոմերանիա, Շվեդիա[4][5][6] |
Վախճանվել է | մայիսի 7, 1840(1840-05-07)[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Դրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[6] |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Գրայֆսվալդի համալսարան և Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծագրող, ջրանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և բնանկարիչ |
Ոճ | Գերմանական ռոմանտիզմ[7] |
Ժանր | բնանկար[8], ժանրային նկարչություն[8] և դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն, նկարչական արվեստ[9] և բնանկար[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Երկու տղամարդ ուսումնասիրում են լուսինը |
Ակտիվ շրջան | 1794-1840 |
Ուսուցիչ | Յոհան Գոտֆրիդ Քիստրոպ, Թոմաս Թուրիլդ, Քրիստիան Ավգուստ Լորենցեն և Ենս Յուլ |
Հայր | Adolph Gottlieb Friedrich? |
Մայր | Sophia Dorothea Bechly? |
Ամուսին | Caroline Friedrich? |
Զավակներ | Adolf Friedrich?[10] |
ստորագրություն | |
Caspar David Friedrich Վիքիպահեստում |