Կառլոս Մեծի դրամական բարեփոխումներ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս Մեծի դրամական բարեփոխումներ, օրենսդրական մի շարք ակտեր, որոնք վերաբերում են Կառլոս Մեծի (768-814) թագավորության օրոք հատված մետաղադրամներին։ Բարեփոխումը հանգեցրեց միջնադարյան Արևմտյան Եվրոպայում նոր դրամային համակարգի ձևավորմանը։ Դրա էությունը կայանում էր փողերի թողարկման գործընթացի կենտրոնացման մեջ։ Հիմնական մետաղադրամը դարձավ դինարը, որը կազմում էր արծաթի 1⁄240 մասը՝ կշռելով 407-408 գրամ։ 12 դինարը կազմել է մեկ շիլինգ, 20 շիլինգը` 1 ֆունտ։ Շիլինգն ու ֆունտը համարվում էին հաշվարկային միավորներ։ Կառլոս Մեծի օրոք այս անվանումով իրական մետաղադրամներ չհատվեցին։ Բարեփոխումները մեծ նշանակություն ունեցան Արևմտյան Եվրոպայում փողերի շրջանառության համար։ Երեք դրամական միավորից բաղկացած համակարգը՝ 240:20:1 հարաբերակցությունով, ներդրվեց Անգլիայում և գոյություն ունեցավ մինչև 1971 թվականը։ Նմանատիպ համակարգեր գործել են գերմանական և իտալական մի շարք պետություններում, ինչպես նաև Հին Հունաստանում