Խռիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիների ջրային շնչառության օրգաններ։ Խռիկները ինչպես և թոքերը, ունեն արյունատար մազանոթներով հարուստ, խոնավ, բարակ պատեր։ Ձկների խռիկային թերթիկները գոյանում են էկտոդերմից և գտնվում են կափարիչի տակ։ Ջուրը բերանից անցնում է կլան, ապա՝ խռիկային ճեղքերը, որոնց միջոցով կլանվում է ջրում լուծված թթվածինը և արտազատվում ածխաթթու գազը։ Որոշ ձկների խռիկներ արտադրում են աղեր, որոնցով պահպանվում է օսմոտիկ հավասարակշռությունը միջավայրի և իրենց արյան միջև։ Երկկենցաղների խռիկները զարգանում են որպես ջրային շնչառության թրթուրային օրգաններ, իսկ որոշ պոչավոր երկկենցաղների արտաքին խռիկները մնում են ամբողջ կյանքի ընթացքում։