Խնայատուփ
From Wikipedia, the free encyclopedia
Խնայատուփ, սովորաբար երեխաների կողմից օգտագործվող մետաղադրամների տարա։ Խնայատուփը անգլիախոս երկրներում հայտնի է որպես «սովորական բանկ» (անգլ.՝ still bank)` ի տարբերություն 20-րդ դարի հայտնի «մեխանիկական բանկերի», որոնք մետաղադրամով աշխատացվող մեխանիկական խաղալիք էին։ Գովազդային նպատակներով հաճախ օգտագործվում են ընկերությունների կողմից։ Խնայատուփ (անգլ.՝ piggy bank) անվան կիրառության արդյունքում մեծ տարածում է գտել խոզի տեսքով տարան, և ֆինանսական ծառայություն մատուցող շատ ընկերություններ օգտագործում են խնայատուփերը որպես իրենց խնայողության ծառայաությունների ապրանքանիշ։
Խնայատուփը սովորաբար պատրաստվում է խեցուց կամ ճենապակուց[1]։ Դրանք հիմնականում ներկված են և ծառայում են որպես դաստիրակության միջոց` երեխաներին ուսուցանելու խնայողությունների գաղափարները։ Շատ խնայատուփեր իրենց վերևի մասում ունեն ռետինե մասնիկ, մյուսները պատրաստված են վինիլից և մետաղադրամի հեշտ մուտքի համար ունեն շարժական քիթ։ Որոշներն էլ ներառում են էլեկտրոնային համակարգ, որը հաշվում է խնայատուփի գումարը[2]։ Որոշ խնայատուփեր մետաղադրամները հանելու համար իրենց վրա չունեն որոշակի բացվածք, այդ պատճառով այն պետք է կոտրել մուրճով կամ այլ եղանակով բացել[3][4]։