Խաղարկային կատակ
From Wikipedia, the free encyclopedia
Խաղարկային կատակ, կատակ է, որի նպատակն է ինչ-որ մեկին հիմարացնել, ինչ-որ մեկին հիմար, զվարճալի դրության մեջ դնել, ստիպել նրան հավատալ հորինված բանի[1][2]։
Ուրախ հնարք, որը հաճախ ներառում է ֆիզիկական միջոցներ, որի ժամանակ «զոհին» դնում են անհարմար կամ անբարենպաստ դիրքում[3]։ Պետք է տարբերակել «խաղարկային կատակը» այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են «վստահության չարաշահումը» կամ «խաբեությունը», ոչ նյութական օգուտներ ստանալը (փառքի ձեռքբերում, սկանդալային համբավ)։ Խաղարկային կատակը որպես այդպիսին ոչ մի օգուտ չի բերում դրա կազմակերպիչներին։ Կատակները սովորաբար չարամիտ չեն և երկարատև ազդեցություն չեն ունենում. դրանք ուղղված են նրան, որ «զոհը» իրեն խաբված կամ հիմարացված զգա, բայց ոչ վիրավորված կամ նվաստացած։ Խաղարկային կատակների մեծ մասն ուղղված է տրամադրության բարձրացմանը և ծիծաղ առաջացնելուն։ Այնուամենայնիվ, կան նաև «դաժան կատակներ», որոնք, ըստ էության բուլինգ են, թիմը թուլացնում են, և ոչ թե սոցիալական կապերն են ամրապնդում «ծիսական նվաստացման» միջոցով[4]։
Արևմտյան մշակույթի շատ երկրներում կան հատուկ «խաղարկային կատակի օրեր»՝ ապրիլմեկյան օր (ապրիլմեկի օր) և անկարգության գիշերներ[5][6][7][8][9]։