ԽՍՀՄ հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվել են ԽՍՀՄ Պետական բանկի կողմից՝ 1965-1991 թվականներին։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների, պատմական հուշարձանների ու նշանավոր գործիչների՝ ունենալով հավաքորդական, դրամագիտական և ներդրումային նշանակություն[ն 1][ն 2]։
ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվել են պետական դրամահատարաններում՝
- «Գոզնակ» միավորման Լենինգրադի դրամահատարան,
- «Գոզնակ» միավորման Մոսկվայի դրամահատարան: