Լուսնի սոնատ (Բեթհովեն)
From Wikipedia, the free encyclopedia
Լուսնի սոնատ (անգլ.՝ Mondscheinsonate), գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի համար գրված թիվ 14 սոնատ («Լուսնի», op.N2, Դո դիեզ մինոր)։ Սոնատի առաջին մասը (Adagio sostenuto) «լուսնային» է կոչել երաժշտական քննադատ Լյուդվիգ Ռելշտաբը Բեթհովենի մահից տարիներ անց` 1832 թվականին։ Նա այս ստեղծագործությունը համեմատել է Շվեյցարիայում գտնվող «Ֆիրվալդշտեդ լճի լուսնի լույսի» հետ։ Հետագայում սոնատն ամբողջությամբ ստացել է «Լուսնի սոնատ» անվանումը, որի առաջին մասի քնարական երազկոտությունը հավանաբար Բեթհովենի ժամանակակիցների մոտ ասոցացվել է լուսնկա գիշերվա լռության ու խորհրդավորության հետ։
Իսկ Բեթհովենն այն անվանել է «Sonata quasi una fantasia» (սոնատ ֆանտազիայի նման), որը հավանաբար պայմանավորված է նրանով, որ կոմպոզիտորը մասերի հերթականությունը փոխում է, առաջին մասը դանդաղ մասն է, իսկ բուն սոնատային ձևը՝ ֆինալում, այսինքն առաջին մասի փոխարեն սոնատային մասը տեղափոխվում է ֆինալ։ Սոնատն ավարտվել է 1801 թվականին և 1802 թվականին Բեթհովենն այն նվիրել է իր աշակերտ Ջուլիետտա Գվիչարդիին (Countess Giulietta Guicciardi)[2]։
«Լուսնի Սոնատը» Բեթհովենի ամենատարածված ստեղծագործություններից է դաշնամուրի համար, և այն նույնիսկ սիրված էր այդ ժամանակներում։ Կոմպոզիտորը սոնատը գրել է 30 տարեկանում[3]։