Լուի XIV (Լուի XIV Մեծ, ֆր.՝ Louis XIV Le Roi Soleil, սեպտեմբերի 5, 1638(1638-09-05)[1][2][3][…], Սեն Ժերմեն պալատ, Սեն-Ժերմեն-ան-Լե - սեպտեմբերի 1, 1715(1715-09-01)[2][3][4][…], Վերսալի պալատ, Վերսալ), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով Ֆրոնդան՝ կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լուիի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։ Դրա հետ մեկտեղ, նրա կողմից վարվող պատերազմները և դրանց համար պահանջվող գումարների հայթայթման նպատակով բարձր հարկերը հյուծել են երկիրը, իսկ բողոքականության ազատ դավանելու իրավունք շնորհող 1598 թ.Նանտի հրովարտակի չեղյալ հայտարարումը (1685 թ) հանգեցրեց Ֆրանսիայից հուգենոտների զանգվածային արտագաղթի։
Արագ փաստեր Լուի Արև արքա, Ծնվել է՝ ...
Լուի Արև արքա |
---|
|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 5, 1638(1638-09-05)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Սեն Ժերմեն պալատ, Սեն-Ժերմեն-ան-Լե |
---|
Մահացել է՝ | սեպտեմբերի 1, 1715(1715-09-01)[2][3][4][…] (76 տարեկան) բնական մահով |
---|
Վախճանի վայր | Վերսալի պալատ, Վերսալ |
---|
Սեն Դենի աբբայություն |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն |
---|
Տոհմ | Բուրբոններ և Բուրբոններ |
---|
քաղաքական գործիչ, արվեստի կոլեկցիոներ, դերասան, միապետ և պետական գործիչ |
Հայր | Լուի Արդար[5] |
---|
Մայր | Աննա Ավստրիացի[5] |
---|
Երեխաներ | Լուի Դոֆին Ֆրանսիացի[5], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[6], Princess Anne Élisabeth of France?[6], Princess Marie Anne of France?[6], Louis François, Duke of Anjou?[6], Françoise Marie de Bourbon?, Louise Françoise de Bourbon?, Louis Auguste, Duke of Maine?, Louis, Count of Vermandois?, Louis César, Count of Vexin?, Louise Marie Anne de Bourbon?, Marie Anne de Bourbon?, Louise de Maisonblanche?, Charles de La Baume Le Blanc?[6], Philippe de Bourbon?[6], unknown son Bourbon?[6], unknown son (?)?[6], louise Françoise de Bourbon? և Louis Alexandre, Count of Toulouse? |
---|
Հավատք | կաթոլիկություն |
---|
Պարգևներ | |
---|
Առողջական վիճակ | Բնական ծաղիկ |
---|
Ստորագրություն | |
---|
Փակել