Լոլիկի մեթոդ
From Wikipedia, the free encyclopedia
«Լոլիկի» մեթոդ, ժամանակի կառավարման տեխնոլոգիա, որը 1980-ականների վերջին առաջարկել է Ֆրանչեսկո Չիրիլոն[1]։ Մեթոդը ենթադրում է դրված առաջադրանքի բաժանում ժամանակահատվածների՝ սովորաբար 25 րոպե տևողությամբ, որոնք ընդմիջվում են կարճ դադարներով։ Այդ ժամանակահատվածները կոչվում են «լոլիկ» (իտալ.՝ pomodoro), որոնք անվանումը ստացել են լոլիկի տեսք ունեցող ժամանակաչափից, որը Չիրիլոն օգտագործում էր ուսանող ժամանակ[2][3]։
Մեթոդը լայնորեն կիրառվում է ժամանակաչափեր և հրահանգներ տրամադրող բազմաթիվ հավելվածներում և կայքերում։ Սերտորեն կապված լինելով այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են թայմբոքսինգը (մշակում կարճ ժամանակահատվածներով) և ծրագրային ապահովման մշակման մեջ կիրառվող կրկնվող քայլերով մշակումը, մեթոդը որդեգրվել է զույգով ծրագրավորման (pair programming) համատեքստում[4]։