Լեոնելլո Վենտուրի
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնելլո Վենտուրի (իտալ.՝ Lionello Venturi, ապրիլի 25, 1885(1885-04-25)[1][2][3][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][3] - օգոստոսի 14, 1961(1961-08-14)[4][1][5][…] կամ օգոստոսի 15, 1961(1961-08-15)[3], Հռոմ, Իտալիա[4][3]), իտալացի արվեստաբան։ «Իտալական արվեստի պատմություն» (1901-1940, 11 հատորով) կապիտալ աշխատության հեղինակ Ադոլֆո Վենտուրի (1856-1941) որդին և աշակերտը։ Թուրինի (1915-1932) և Հռոմի (1945 թվականից)․ համալսարանների պրոֆեսոր։ Հրաժարվելով ֆաշիզմին հավատարմության երդում տալուց, ապրել է Ֆրանսիայում (1932-1939) և ԱՄՆ-ում (1939-1944)։ Վենտուրի աշխատությունները նվիրված են արվեստի պատմությանն ու արվեստագիտությանը («Զորջոնեն և ջորջոնիզմը», 1913, «Գեղարվեստական քննադատության պատմություն», 1936, «Աեզան», 1936, «Գեղանկարչությունը և գեղանկարիչները», 1945, «իտալական գեղանկարչությունը», 3 հ․, 1950-1952), աչքի են ընկնում վառ ու դիպուկ բնորոշումներով, պատմական մեծ պրոբլեմների համարձակ հարցադրումներով։ Միաժամանակ Բ․ Կրոչեի հետևորդ Վենտուրի իդեալիստական մեթոդաբանությունը նրան հանգեցրել է անհատական ինքնարտահայաման բացարձակ ազատությունը գեղարվեստական հիմնական չափանիշ ընդունելուն, իսկ ապա նաև՝ ֆորմալիստական արվեստի ջատագովության։
Լեոնելլո Վենտուրի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1885(1885-04-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][3] |
Մահացել է | օգոստոսի 14, 1961(1961-08-14)[4][1][5][…] (76 տարեկան) կամ օգոստոսի 15, 1961(1961-08-15)[3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4][3] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | արվեստագետ, համալսարանի դասախոս և ֆոնդապահ |
Աշխատավայր | Թուրինի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան |
Ծնողներ | հայր՝ Adolfo Venturi? |
Անդամություն | Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3] |
Երեխաներ | Franco Venturi?, Lauro Venturi?[6] և Rosabianca Skira-Venturi? |
Lionello Venturi Վիքիպահեստում |