Լասկո քարանձավ
From Wikipedia, the free encyclopedia
Լասկո կամ Լյասկո քարանձավ (ֆր.՝ Grotte de Lascaux), Ֆրանսիայում գտնվող ուշ քարեդարյան կարևորագույն հուշարձան` պահպանված ժայռապատկերների քանակի, որակի և պահպանվածության առումով։ Երբեմն Լասկոն անվանում են «նախնական գեղանկարչության Սիքստինյան կապելլա»։ Այնտեղ գտնվող նկարված ու փորագրված պատկերների ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ. դրանք ի հայտ են եկել մ. թ. ա. 18-15-րդ հազարամյակներում։ Երկար ժամանակ դրանք վերագրվում էին մադլենյան մշակույթին, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ամենայն հավանականությամբ վերաբերում են ավելի վաղ շրջանի սոլյուտրեյան մշակույթին։
Արագ փաստեր Լասկո քարանձավ, Տեսակ ...
Լասկո քարանձավ | |
---|---|
Տեսակ | առաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ, prehistoric archaeological site? և տեսարժան վայր |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Վարչատարածք | Մոնտինյակ (Դորդոն)[1] |
Մասն է | Prehistoric Sites and Decorated Caves of the Vézère Valley? |
Հայտնաբերման տարի | սեպտեմբերի 12, 1940 և մ.թ.ա. 16 հազարամյակ |
Հայտնաբերող | անհայտ և Marcel Ravidat? |
Փակել