Ինֆուզորիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Ինֆուզորիաներ, կամ թարթիչավորներ[1] (լատին․՝ Ciliophora), նախակենդանիների խումբ[2], որը բնութագրվում են մարմնի վրա թարթիչների առկայությամբ, որոնք կառուցվածքով նման են շոշափուկների, բայց ավելի կարճ են ու շատ ավելի մեծ քանակությամբ։ Թարթիչները հանդիպում են խմբի բոլոր անդամների մոտ (սուկտորիաները թարթիչներ ունեն միայն իրենց կյանքի ցիկլի մի մասի ընթացքում) և ծառայում են տարբեր նպատակների՝ լողալու, սողալու, կառչելու, կերակրման և զգայության։
Հողաթափիկ ինֆուզորիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Քրոմիստներ (Chromista) |
Ենթաթագավորություն | Harosa |
Ինֆրաթագավորություն | Halvaria |
Տիպ/Բաժին | Հողաթափիկ ինֆուզորիա (Ciliophora) Doflein, 1901 |
Ինֆուզորիաները նախակենդանիների կարևոր խումբ են, որոնք տարածված են գրեթե ամենուր, որտեղ կա ջուր՝ լճերում, լճակներում, օվկիանոսներում, գետերում, հողում, մամուռներում։ Նկարագրվել են մոտ 4500 յուրօրինակ տեսակներ, իսկ գոյություն ունեցող տեսակների պոտենցիալ թիվը գնահատվում է 27 000-40 000[3]։ Այս թիվը ներառում է բազմաթիվ էկտոսիմբիոտիկ և էնդոսիմբիոտիկ տեսակներ, ինչպես նաև որոշ մակաբույծներ (որպես կոմենսալներ, սիմբիոնտներ և մակաբույծներ ապրում են օղակավոր որդեր), փափկամարմինների, ձկներ, երկկենցաղների, կաթնասունների օրգանիզմներում)[4]։ Կան ազատ լողացող և նստակյած ձևեր, միայնակ և գաղութներով գոյություն ունեցողներ։ Ինֆուզորիաների մարմնի ձևը կարող է բազմազան լինել, մարմնի չափերը՝ 10 մկմ-ից մինչև 4,5 մմ։ Ներառում են մորֆոլոգիական տեսանկյունից ամենաբարդ նախակենդանիների մի քանիսը[5][6]։
Տաքսոնոմիական համակարգերի մեծ մասում Ciliophora դասակարգվում է որպես տիպ[7] մի քանի թագավորություններում, ներառյալ Chromista[8], Protista[9] կամ Protozoa[10]։ Որոշ ավելի հին դասակարգման համակարգերում, ինչպիսիք են Ալֆրեդ Կալի աշխատանքները, թարթիչավորները ներառվում են Ciliata դասի մեջ[11][12] (մի տերմին, որը կարող է վերաբերել նաև մի ձկների տեսակին)։ Տաքսոնոմիկ սխեմայում, որը հաստատվել է Պրոտիստոլոգների միջազգային միության կողմից, որը բացառում է մի քանի աստիճաններ, ինչպիսիք են տեսակը և դասը, Ciliophora-ն չդասակարդգավծ տաքսոն է ալվեոլատների կազմում[13][14]։
Որոշ ինֆուզորիաներ, ինչպիսիք են հողաթափիկ ինֆուզորիան, Tetrahymena, Oxytricha trifallax, մոլեկուլային կենսաբանության մոդելային օրգանիզմներ են։ «Ինֆուզորիա» անվանումը ծագում է լատին․՝ infusum («թուրմ») բառից, քանի որ նախակենդանիներն առաջին անգամ հայտնաբերվել են բուսական թուրմերում[15]:16[16]։