Իզաբելա դ՛Էստե
Մանտովայի մարքիզուհի / From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելա դ՛Էստե (անգլ.՝ Isabella d'Este, մայիսի 18, 1474, Ֆեռարա, Duchy of Ferrara - փետրվարի 13, 1539[1], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]), Մանտովայի մարքիզուհի, որը որպես խոշոր մշակութային և քաղաքական գործիչ հանդիսացել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանի առաջատար կանանցից մեկը։ Եղել է արվեստի հովանավոր, ինչպես նաև նորաձևության առաջատար, որի հագնվելու նորարարական ոճը կրկնօրինակվել է կանանց կողմից ամբողջ Իտալիայում և ֆրանսիական արքունիքում։ Բանաստեղծ Արիոստոն նրան անվանել է «լիբերալ և մեծահոգի Իզաբելա»[4], Մատտեո Բանդելլոն նկարագրել է նրան որպես «գերագույնը կանանց մեջ»[5]։ Դիվանագետ Նիկոլո դա Կորեգիոն ավելի հեռուն է գնացել՝ նրան անվանելով «աշխարհի առաջին տիկին»[5]։
Իզաբելա դ՛Էստե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1474 |
Ծննդավայր | Ֆեռարա, Duchy of Ferrara |
Մահացել է | փետրվարի 13, 1539[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2] |
Գերեզման | church Santa Paola |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Ֆրանչեսկո II Գոնզագա |
Ծնողներ | հայր՝ Էրկոլե դ՛Էստե, Ֆերարայի դուքս[3], մայր՝ Էլեանոր Նեապոլցի, Ֆերարայի դքսուհի[3] |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Երեխաներ | Federico II Gonzaga, Duke of Mantua?[3], Էլեոնորա Գոնզագա, Ուրբինոյի դքսուհի, Ercole Gonzaga?, Ferrante Gonzaga?, Ippolita Gonzaga?, Livia (Paola) Gonzaga? և Fernando I Gonzaga, Conte di Guastalla, Duca di Ariano?[3] |
Isabella d'Este Վիքիպահեստում |
Ամուսնու՝ Մանտովայի մարքիզ Ֆրանչեսկո II Գոնզագայի բացակայության ընթացքում և որդու՝ Ֆեդերիկո Գոնզագայի անչափահասության ընթացքում եղել է Մանտովայի ռեգենտ։ 1500 թվականին Միլանում դիվանագիտական առաքելությամբ հանդիպել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ին, որպեսզի վերջինիս համոզի իր զորքերը չուղարկել Մանտովայի դեմ։
Բեղմնավոր նամակագիր է եղել ու ամբողջ կյանքում նամակագրություն է պահպանել ամուսնու քրոջ՝ Էլիսաբետա Գոնզագայի հետ։ Լուկրեցիա Բորջիան նույնպես նրա ազգականուհին է եղել, որը հետագայում դարձել է Իզաբելայի ամուսնու սիրուհին։ Ունեցել է գրավիչ արտաքին տեսք, մի փոքր գիրություն, ինչպես նաև «աշխույժ աչքեր» և «ժիր նազելիություն»[6]։
Իզաբելա դ՛Էստեն հասակ է առել Ֆերարա քաղաք-պետության բարեկիրթ ընտանիքներից մեկում, ստացել բարձրակարգ դասական կրթություն և պատանեկության տարիներին հանդիպել բազմաթիվ հայտնի հումանիստ գիտնականների և արվեստագետների։ Իզաբելայի և նրա ընտանիքի ու ընկերների միջև պահպանված հսկայական նամակագրության շնորհիվ նրա կյանքն անսովոր կերպով լավ փաստաթղթավորված է[7]։