Իգի Ազալիա
From Wikipedia, the free encyclopedia
Ամետիստ Ամելիա Քելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, հունիսի 7, 1990(1990-06-07)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[7][8][9]), առավել հայտնի Իգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea) բեմական անվամբ, ավստրալիացի ռեփեր և մոդել։
Իգի Ազալիա | |
---|---|
Իգի Ազալիան 2015 թվականի օգոստոսին Սիդնեյում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Iggy Azalea |
Ի ծնե անուն | Ամետիստ Ամելիա Քելլի |
Նաև հայտնի է որպես | Iggy Azalea |
Ծնվել է | հունիսի 7, 1990(1990-06-07)[1][2][3] (33 տարեկան) Սիդնեյ |
Երկիր | Ավստրալիա[4] |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, մոդել |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | Virgin EMI, Def Jam Recordings (ներկա) Mercury Records, Grand Hustle Records (նախկին) |
Կապված | T.I. |
Պարգևներ | |
Կայք | iggyazalea.com |
Ստորագրություն | |
Iggy Azalea Վիքիպահեստում |
Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպը[10]։ 2012 թվականին նա կնքեց պայմանագիր Mercury Records-ի հետ, իսկ հաջորդ տարի Island Def Jam-ի հետ։ 2012 թվականի գարնանը Իգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը[11]։
2012 թվականին Իգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը, ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012 թվականի հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին նա թողարկեց իր երկրորդ միքսթեյպ ալբոմը, որը կոչվում է «TrapGold»:
Իգին իր «The New Classic» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2014 թվականի ապրիլի 21-ին։ Ալբոմը ի սկզբանե նախատեսվում էր թողարկել Grand Hustle Records և Interscope Records լեյբլների օգնությամբ, սակայն այդ լեյբլների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով ալբոմի ձայնագրությունը կատարել է Island Def Jam լեյբլը։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որը նաև Իգիի դեբյուտային սինգլն է, մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունենում է հաջողություններ։ Ալբոմի մյուս 4 սինգլներն են՝ «Bounce»-ը, «Change Your Life»-ը (T.I.-ի հետ), «Fancy»-ն (Չարլի ԷքսՍիԷքսի հետ) և «Black Widow»-ը (Ռիտա Օրայի հետ)։ Նրա «Fancy» երգը դարձել համաշխարհային հիթ և գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դարձնելով Իգիին չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։