Թրումեն Կապոտե
ամերիկացի վիպասան / From Wikipedia, the free encyclopedia
Թրումեն Գարսիա Կապոտե (անգլ.՝ Truman Garcia Capote, սեպտեմբերի 30, 1924(1924-09-30)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] - օգոստոսի 25, 1984(1984-08-25)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4])[5], ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան, ում պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վիպակը (1958) և «Սառնարյուն սպանություն» վեպը (1966) (որը նա անձամբ անվանել է իրապատում) համարվում են գրականության դասական գործեր։ Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ։
Թրումեն Կապոտե անգլ.՝ Truman Capote | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Truman Streckfus Persons |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1924(1924-09-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1984(1984-08-25)[1][2][3][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, ԱՄՆ[4] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող, դրամատուրգ, ինքնակենսագիր, դերասան և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Գրինվիչի ավագ դպրոց և Dwight School? |
Ժանրեր | Հարավային գոթիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Սառնարյուն սպանություն և Նախաճաշ Թիֆընիի մոտ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Truman Capote Վիքիպահեստում |
Կապոտեն դժվար մանկություն է ունեցել, քանի որ ծնողները բաժանված են եղել, մորը երկար ժամանակ չի տեսնում, իսկ ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել։ Գրողի ձիրքն իր մեջ բացահայտել է 8 տարեկանում և մանկության մնացած տարիները նվիրել է տաղանդը կատարելագործելուն։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատմվածքներ գրելով, որոնցից մեկը՝ «Միրիամ»-ը (1945), դրական արձագանք է գտնում գրաքննադատների և ընթերցողի շրջանում, ինչի արդյունքում Կապոտեն պայմանագիր է կնքում Random House հրատարակչության հետ և 1948 թվականին գրում «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» վեպը։ Այնուամենայնիվ, Կապոտեին ամենաշատ ճանաչում ու փառք է բերում «Սառնարյուն սպանություն» վեպը, որը Կանզասում մի ընտանիքի սպանության մասին է։ Հեղինակն այն գրել է չորս տարիների ընթացքում՝ հայտնի «Ծաղրասարյակ սպանելը» գրքի (1960) հեղինակ Հարփըր Լիի աջակցությամբ, ով ողջ կյանքի ընթացքում Կապոտեի մտերիմ ընկերն է եղել[6]։