Թեդ Թըրներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Էդվարդ (Թեդ) Թըրներ III (անգլ.՝ Robert Edward "Ted" Turner III, նոյեմբերի 19, 1938(1938-11-19)[7][8][9][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[10]), ամերիկացի գործարար, մեդիա մագնատ։ Առավելապես հայտնի է որպես «CNN» առաջին շուրջօրյա լրատվական կաբելային հեռուստաընկերության հիմնադիր։
Ռոբերտ Էդվարդ Թըրներ Robert Edward Turner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1938 (85 տարեկան) |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Կրթություն | Բրաունի համալսարան |
Կարողություն | 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար (հունվար, 2015)[1] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, Մեդիամագնատ, բարեգործ, բնապահպան և առագաստանավորդ |
Աշխատավայր | Մետրո Գոլդվին Մայեր |
Ամուսին | Ջուլիա Գեյլ Նայ (1960–1964) Ջեյն Շիրլի Սմիթ (1965–1988) Ջեյն Ֆոնդա (1991–2001) |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 5 |
Կայք | tedturner.com |
Ted Turner Վիքիպահեստում |
Որպես բարերար կատարել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի նվիրատվություն Միավորված Ազգերի Կազմերպությանը` ստեղծելով «Միացյալ ազգերի հիմնադրամ» (United Nations Foundation) կազմակերպությունը և զբեղեցնելով կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[11]։
Թըրների մեդիա կայսրությունն սկիզբ է առնում 1963 թվականին, երբ հոր ինքնասպանությունից[12] հետո զբաղեցնում է «Turner Outdoor Advertising» գովազդային վահանակների ընտանեկան ձեռնարկության տնօրենի պաշտոնը։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու պահին հորից ժառանգված ընկերության արժեքը գնահատվում էր 1 միլիոն դոլար (մոտավորապես 7,7 միլիոն դոլար ներկայիս գնամակարդակով)։ 1970 թվականին Թըրները ձեռք է բերում «Atlanta UHF» ռադիոկայանը և այդ կերպ հիմնադրում «Turner Broadcasting System» (TBS) մեդիա ընկերությունը։ Տարիների ընթացքում Թըրների հիմնած «CNN»-ը դառնում է հեռուստալրագրության լավագույն ցանցերից մեկը՝ լայնորեն լուսաբանելով այնպիսի իրադրաձություններ, ինչպիսիք էին 1986 թվականի «Չելենջեր» տիեզերանավի կործանումը, 1991 թվականին սկզբնավորված Իրաք-քուվեյթյան պատերազմը և այլն։ Ձեռք բերելով Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Ատլանտա Բրեյվզ» ակումբը, Թըրները կարողանում այն վերածել համազգային ճանաչում ունեցող սպորտային հավաքականի։ 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերի երկկողմանի բոյկոտումից հետո Թըրները ստեղծում է բարեգործական բնույթի «Բարի կամքի խաղերը», որոնք նույնպես անցկացվում էին չորս տարին մեկ (մինչև 2001 թվականը)։ Ուշ 1990-ականներին Թըրները ձեռք է բերում «World Championship Wrestling» (WCW) պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) կազմակերպությունը՝ այն վերածելով սպորտային ժամանցի խոշոր արդյունաբերության։ «WCW Monday Nitro» հեռուստաշոուի շաբաթական ցուցադրումներն օգնում են Թըրներին պատկանող «TNT» և «WTBS» հեռուստաալիքների վարկանիշի բարձրացմանը։
Հայտնի է նաև բնապահպանության ոլորտում կատարած ներդրումներով։ Մինչև 2011 թվականը համարվել է Միացյալ Նահանգների խոշորագույն մասնավոր հողասեփականատերը[13]։ Թըրների Հողակտորների մեծ մասում բուծվում են բիզոններ, որոնց նախիրն ամենամեծն է աշխարհում։ Բուծվող բիզոնների մի մասն օգտագործվում է որպես մսի հումք «Ted's Montana Grill» ռեստորանային ցանցի համար։