Թարգմանչաց վանք (Խաչակապ)
From Wikipedia, the free encyclopedia
Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
Թարգմանչաց վանք (Խաչակապ) | |
Վանքային համալիր | |
---|---|
Վանքի ավերակները | |
Տեղադրություն | Խաչակապ, Դաշկեսանի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Պատմական երկիր | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Սուրբ Մեսրոպ Մաշտոց |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 4-րդ դար |
Կառուցման ավարտ | 5-րդ դար-ի սկիզբ |
40°34′05″ հս․ լ. 46°05′25″ ավ. ե.HGЯOL | |
Վիքիպահեստում |
Եկեղեցին փոքր է, խաչաձև հատակագծով՝ շարված անտաշ քարերով։ Ունի գմբեթ և ցածրիկ փոքր դուռ, կաթողիկե, տասը լուսամուտ, երկու խորհրդարան, խաչաձև կամարների վրա հանգչող գավիթ՝ կառուցված 1800 թվականին, ինչպես նաև հյւորասենյակներ և օժանդակ շինություններ։ Ողջ համալիրը շրջապատված է եղել պարիսպներով։ Վանքը կառուցվել է 989 թվականին, իսկ ըստ ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, մահարձաններ ու տապանաքարեր, գետնափոր դամբարան։ Համալիրի շուրջը կան պտղատու այգիներ, սառնորակ աղբյուր՝ Թարգմանչաց աղբյուր անունով։ Վանքը գործում էր մինչև 20-րդ դարի սկզբները։ 19-րդ դարի վերջին այն վերանորոգվել է գանձակեցի Ներսես Բեկ Աբրահամ Տես-Ներսիսյանի միջոցներով։ Միջին դարերում եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն։ Մակար Բարխուդարյանի վկայությամբ՝ վանքում պահպանվում էին երեք ձեռագիր ավետարաններ, որոնցից երկուսը գրված են եղել 1312 և 1640 թվականին։ Սրանից մեկը, ըստ նրա, արվեստի հիասքանչ կոթող էր։ Վանքում պահվում էին նաև եպիսկոպոսական թագ և այլ հնություններ։ Այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում վերոհիշյալ 13-րդ դարի ձեռագիրը, որն անվանվում է Թարգմանչաց Ավետարան։ Վանքը լքվել ու ամայացել է 20-րդ դարի սկզբներին[2]։ 1989 թ-ին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը մեծ դժվարությամբ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը (17-րդ դար, 1608 թ.), որը գյուղի բնակիչների համար դարձել է յուրօրինակ սրբատեղի։