Թայգա
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոն (անգլ.՝ Michael Ray Nguyen-Stevenson, նոյեմբերի 19, 1989(1989-11-19), Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Թայգա (Tyga [Thank You God Always]), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին իր «Coconut Juice» դեբյուտային սինգլի թողարկումից հետո, որին հաջորդում է նրա դեբյուտային «No Introduction» ստուդիական ալբոմի թողարկումը նույն տարվա հունիսին։ 2012 թվականի փետրվարին նա թողարկում է իր «Careless World: Rise of the Last King» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը, որին հաջորդում է նրա «Hotel California» երրորդ ալբոմը 2013 թվականի ապրիլին։ Իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The Gold Album: 18th Dynasty», թողարկվել է 2015 թվականի հունիսին։
Արագ փաստեր Թայգա, Ի ծնե անուն ...
Թայգա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Micheal Ray Stevenson[1] |
Նաև հայտնի է որպես | Tyga և T-Raww |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1989(1989-11-19) (34 տարեկան) Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, փոփ-ռեփ, Ուեսթ քոսթ հիփ-հոփ, փոփ և Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Young Money Entertainment, Crush Management, Def Jam Recordings, GOOD Music, Cash Money Records, Last Kings Records?, Էմփայը դիսթրիբյուշն և Columbia Records[2] |
Կրթություն | Gardena High School? |
Անդամակցություն | Young Money? |
Ամուսին | Jordan Craig? |
Կայք | tygamusic.com |
Tyga Վիքիպահեստում |
Փակել