Թաղիքագործությունը Հայաստանում
հայկական ավանդական արհեստ / From Wikipedia, the free encyclopedia
Թաղիքագործություն, արհեստ, որը տարածված է եղել Հայկական լեռնաշխահում։ Թաղիքագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Բրդից պատրաստված թաղիքը ամենահին հայտնի գործվածքն է, որի համար ոչ մի գործիք պետք չէ, միայն ջուր և խոնավություն։ Արհեստի առաջացման հիմքում բուրդը թաղկելու կամ լմելու, այսինքն բրդի մանրաթելերի` իրաից կառչելու և ջրի ու հարվածների ազդեցությամբ իրար մեջ գործվելու, կուչ գալու, կծկվելու հատկությունն է, որի արդյունքում առաջանում է բավականին ամուր գործվածք` թաղիք։ Այն բավականին ջերմամեկուսիչ է և օդաթափանց։