Էքսպերիմենտալ ռոք
From Wikipedia, the free encyclopedia
Էքսպերիմենտալ ռոք, հայտնի է նաև որպես ավանգարտ ռոք, երաժշտության տեսակ՝ հիմնված ռոք երաժշտության վրա՝ ժանրի հիմնական հատկանիշներով[1]։ Էքսպերիմենտալ ռոք կատարողները կարող են անհատականացնել երաժշտությունն անհայտ ժամանակի ընթացքում, գործիքային ձայներով, ոչ սովորական հարմոնիայով, ստեղծագործական ոճով, բառային տեխնիկայով, այլ ժանրերի հատկանիշներով, երգելու ոճերով, գործիքային ոճերով, գործիքային էֆեկտներով, էքսպերիմենտալ երաժշտական գործիքներով։ Էքսպերիմենտալ ռոքը կարող է ներառել երկարացված տեխնիկաներ, պատրաստված գործիքներ, ոչ արևմտյան երաժշտական ավանդույթներ։
Էքսպերիմենտալ ռոք | |
---|---|
Ոճային հիմքեր | ռոք, էքսպերիմենտալ, ավանգարդ երաժշտություն |
Մշակութային հիմքեր | ուշ 1960-ական թվականներ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1966 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Տարածաշրջանային բեմեր | |
էքսպերիմենտալ մետալ | |
Տես նաև | |
էքսպերիմենտալ փոփ |
Ուշ 1960-ական թվականներին բռնկուն ոճի և ռոք երաժշտության մեջ էքսպերիմենտների ժամանակահատված էր[2]։ Երաժշտական խմբերը ազդեցություն էին ստանում ջազ արտիստներից, ինչպիսիք էին Ջոն Քոլթրենը և Սան Րան և ավանգարդ երաժիշտներից, ինչպիսիք էին Ջոն Քեյջը և Կառլհեյնզ Ստոքհաուզենը։
1990-ական թվականներին այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Ուինը և Րեդ Քրոսը, շարունակեցին իրենց նորամուծությունները։ Ուշ 1990-ականներին ինդի ռոք ժանրի շատ խմբեր ձեռք բերեցին փոթ ռոքի հատկանիշներ, որ նկարագրվում էր որպես ոչ ռոք երաժշտություն ստեղծելու համար ռոք գործիքավորումներ օգտագործող։ Բրիտանական Ռեդիոհեդ խումբը, որ հայտնի դարձավ 1990-ական թվականներին ալտերնատիվ ռոք նվագելով, սկսեց էքսպերիմենտներ անել տարբեր երաժշտական ոճերի հետ։ Այնուհետև ինդի ռոքը նույնպես աստիճանաբար դարձավ էքսպերիմենտալ։