Էմիլիա Քլարկ
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիա Իզաբել Յուֆիմիա Ռոուզ Քլարկ (անգլ.՝ Emilia Isabelle Euphemia Rose Clarke, հոկտեմբերի 23, 1986(1986-10-23), Լոնդոն, Անգլիա[2][3] կամ 1 մայիսի, 1987[4][5][6]), բրիտանացի թատրոնի և կինոյի դերասանուհի, հանդիսատեսին առավել հայտնի է «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Թարգարիեն-ին դերով, տվյալ դերի համար 2013 թվականին արժանացել է Էմմի մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկ սերիալում» անվանակարգում։
Էմիլիա Քլարկ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1986(1986-10-23) (37 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր (2009), Rye St Antony School? և Սուրբ Էդվարդի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Գահերի խաղ |
Պարգևներ և մրցանակներ | |
Հայտնի է նաև «Տերմինատոր։ Ջենիսիս», «Ես՝ քեզնից առաջ»- Անցյալ Սուրբ Ծնունդ և մի շարք այլ ֆիլմերից։
Քլարկի բրոդվեյան առաջին ելույթը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին «Նախաճաշ Տիֆանիի հետ» ներկայացման մեջ Հոլի Գոլայթլիին մարմնավորելով։
Time ամսագիրը 2019 թվականին նրան անվանել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։