Էմանուել Ժոզեֆ Սիյես
From Wikipedia, the free encyclopedia
Էմանուել ժոզեֆ Սիյես կամ Աբբատ Սիյես (ֆր.՝ Emmanuel Joseph Sieyès, մայիսի 3, 1748(1748-05-03)[1][2][3][…], Ֆրեժյուս[4] - հունիսի 20, 1836(1836-06-20)[1][2][3][…], Փարիզ[5])։ Ֆրանսիացի հեղափոխական գործիչ։ 1789 թվականին ընտրվել է Գլխավոր նահանգների դեպուտատ՝ Փարիզի երրորդ դասից։
Էմանուել Ժոզեֆ Սիյես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1748(1748-05-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրեժյուս[4] |
Մահացել է | հունիսի 20, 1836(1836-06-20)[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Sieyès |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Փարիզի համալսարան և Saint-Sulpice Seminary? |
Ազդվել է | Ջոն Լոկ, Դեյվիդ Հյում, Էդվարդ Գիբբոն, Վոլտեր, Ժան Ժակ Ռուսո, Էտիեն Բոննոդը Կոնդիլյակ, Ֆրանսուա Քենե, Օնորե Միրաբո, Անն Ռոբեր Ժակ Տյուրգո և հանրագիտական |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, սոցիոլոգ, գրող, քաղաքական տեսաբան, ոչ գեղարվեստական գրող և Լատինական կաթոլիկ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Q3029398? |
Կուսակցություն | Ճահիճ |
Անդամություն | Հինգհարյուրի խորհուրդ, Ֆրանսիական ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Société des Trente? և Ազգային կոնվենտ |
Ստորագրություն | |
Emmanuel-Joseph Sieyès Վիքիպահեստում |
Մասնակցել է մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայի մշակմանը։ Եղել է Յակոբինյան ակումբի հիմնադիրներից։ 1791 թվականից՝ Ֆեչյանների ակումբի անդամ։ Որպես Կոնվենտի անդամ՝ քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ 1795 թվականին մասնակցել է սահմանադրության կազմմանը։ 1799 թվականի մայիսին դարձել է Դիրեկտորիայի անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել Բրյումերի տասնութի հեղաշրջմանը, եղել է երեք կոնսուլներից մեկը, 1800 թվականից՝ Սենատի անդամ։ 1803 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1809 թվականին ստացել է կոմսի տիտղոս։ 1816-1830 թվականին եղել է տարագրության մեջ։