Էլիզաբեթ Մոս
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Սինգլթոն Մոս (անգլ.՝ Elisabeth Singleton Moss; հուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերիկացի դերասանուհի։ Նա հայտնի է իր աշխատանքով մի քանի հեռուստատեսական դրամաներում՝ արժանանալով այնպիսի մրցանակների, ինչպիսիք են երկու Պրայմ թայմ «Էմմի» և երկու Ոսկե գլոբուս մրցանակներն, ինչը ստիպել է Vulture-ին անվանել նրան «Հեռուստատեսության գագաթնակետի թագուհի»[7]։
Էլիզաբեթ Մոս անգլ.՝ Elisabeth Moss | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա[4] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ֆրեդ Արմիսեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Մոսը սկսել է իր դերասանական կարիերան 1990 թվականների սկզբին և առաջին անգամ ճանաչում է ստացել՝ կատարելով Զոուի Բարթլեթի՝ նախագահ Ջոսիա Բարթլեթի դստեր դերը, NBC-ի «Արևմտյան թև» (1999-2006) հեռուստասերիալում։ Ավելի լայն հռչակ է ստացել, կատարելով Փեգի Օլսոնի դերը AMC-ի «Խելագարներ» (2007-2015) դրամատիկ հեռուստասերիալում։ Նա Ոսկե Գլոբուս մրցանակ է ստացել «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում BBC-ի «Լճի գագաթ» (2013) մինի սերիալում իր դերի շնորհիվ, և՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակներ «Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգերում «Աղախնի պատմվածքը» (2017-այժմ) հեռուստասերիալի պրոդյուսերի և դերասանուհու գործունեության համար։
Մոսը երկրորդ պլանի դերեր է կատարել «Ընդհատված կյանքը» (1999), «Հասցրու նրան հունական» (2010) և «Մենք» (2019) ֆիլմերում; և գլխավոր դերեր՝ «Այն, ում ես սիրել եմ» (2014), «Քառակուսի» (2017) և «Անտեսանելի մարդը» (2020) ֆիլմերում։ Մոսը կատարել է Վենդի Վասերսթայնի դերը «Հեյդիի հիշողությունները» ֆիլմում, իմչի համար Թոնի մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։