Զոնոնիստ
From Wikipedia, the free encyclopedia
Զոնոնիստ, ուռուցիկ բազմանիստ է կետային համաչափությամբ, որի յուրաքանչյուր նիստը կետային համաչափությամբ բազմանկյուն է։ Յուրաքանչյուր զոնոնիստ հնարավոր է համապատասխանորեն նկարագրել որպես եռաչափ տարածությունում գծերի բազմության Մինկովսկու գումար կամ հիպերխորանարդի պրոյեկցիան եռաչափ տարածությունում։ Սկբզնապես զոնոնիստը սահմանվել և ուսումնասիրել է ռուս բյուրեղագետ Ե. Ֆեոդորովը։ Ավելի ընդհանրացված՝ կամայական չափանի տարածության մեջ, հատվածների Մինկովսկու գումարը ձևավորում է բազմանիստ,որը կոչվում է զոնոտոպ[1]։