Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (1990-ական թվականներից պաշտոնական անվանումը, Տիշ ընտանիքի անվան Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (եբրայերեն՝ גן החיות התנ"כי בירושלים על שם משפחת טיש, արաբ․՝ حديقة الحيوان الكتابية في أورشليم القدس)), կենդանաբանական այգի Երուսաղեմում։ Գտնվում է Արևմտյան Երուսաղեմի Մալխա միկրոշրջանում։ Հիմնադրվել է 1940 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Ահարոն Շուլովի կողմից։
Տեսակ | կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Իսրայել |
Վարչատարածք | Երուսաղեմ |
Հիմնվել է | 1940 |
Մակերես | 25 հեկտար |
Կենդանաբանական այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացված են Թանահում հիշատակված Իսրայել երկրի կենդանիների հավաքածուն (որի հետ էլ կապված է կենդանաբանական այգու պատմական անվանումը)։ Կենդանաբանական այգին հայտնի է նաև անհետացող կենդանատեսակների բուծման բնագավառում ձեռք բերված հաջողություններով[1]։ Այստեղ ցուցադրվում են 200-ից ավելի կենդանատեսակներ։
Բիբլիական կենդանաբանական այգին Իսրայելում ժողովրդականություն վայելող ամենատեսարժան վայրերից մեկն էր 2005-2007 թվականներին։ 2009 թվականին ունեցել է ռեկորդային թվով այցելուներ (738000 այցելու)։ Համարվում է Իսրայելի տեսարժան վայրերից մեկը։