Եղիսաբեթ II
ՄԹ, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թագուհի / From Wikipedia, the free encyclopedia
Եղիսաբեթ II, (այլ կերպ` Էլիզաբեթ Բ, անգլ.՝ HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor, ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 8, 2022(2022-09-08)[5][6], Բալմորալ ամրոց, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), 1952-2022 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի և պետության գլուխ, Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում էր Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[24][25]։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսացել է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։
Եղիսաբեթ II | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 8, 2022(2022-09-08)[5][6] (96 տարեկան) բնական մահով[7][6] |
Վախճանի վայր | Բալմորալ ամրոց, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6] |
King George VI Memorial Chapel | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տոհմ | Վինձորների դինաստիա[4] |
միապետ | |
Հայր | Ջորջ VI[4][8] |
Մայր | Եղիսաբեթ Բոուզ-Լայոն[4][8] |
Երեխաներ | Չարլզ III[9], Աննա[9], Էնդրյու, Յորքի դուքս[9] և Ուելսի կոմս Էդվարդ[9] |
Հավատք | Անգլիկան եկեղեցի[10][11] |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Կորոնավիրուսային վարակ COVID-19[22][23] |
Ստորագրություն |
Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ, և վերջինիս փոխակերպումը Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։
Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։