Ելենա Չաուշեսկու
Ռումինիայի նախագահ և կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի կինը / From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Չաուշեսկու (ռումիներեն՝ Elena Ceaușescu, հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2], Petrești, Ռումինիայի թագավորություն - դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[1][2], Տըրգովիշտե, Ռումինիա), Ռումինիայի նախագահ և կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի կինը։ Եղել է Ռումինիայի կառավարության առաջին փոխվարչապետը, Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ էր, գլխավորել է Ռումինիայի գիտությունների ակադեմիան և երկրի խոշոր քիմիական կոմբինատը՝ ICECHIM-ը։ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին ամուսնու հետ փախել են մայրաքաղաքից՝ տապալված հեղափոխության արդյունքում։ Սկզբում ուղղաթիռով, հետո ավտոմեքենայով հասել են մինչև Տըրգովիշտե քաղաք, որտեղ էլ նրանց բռնել են բանակայիները։ Կազմակերպված հեղափոխական արտակարգ դատարանը երկուսին էլ մեղադրանք է առաջադրել պետության դեմ հանցագործություն, սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն, արտասահմանյան բանկերում գաղտնի հաշիվներ բացելու, ազգային տնտեսությանը վնաս հասցնելու մեջ[4][5][6]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին դատարանի վճռից մի քանի ժամ անց երկուսն էլ գնդակահարվել են զինվորների կողմից, իսկ նրանց ողջ ունեցվածքը բռնագրավվել է[7]։
Ելենա Չաուշեսկու ռումիներեն՝ Elena Ceaușescu | |
Կուսակցություն՝ | Ազգային լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բուխարեստի համալսարան |
Մասնագիտություն՝ | strigoi |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2] |
Ծննդավայր | Petrești, Ռումինիայի թագավորություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Տըրգովիշտե, Ռումինիա |
Թաղված | Ghencea Cemetery |
Դինաստիա | Ceaușescu family? |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ի ծնե անուն | ռումիներեն՝ Lenuta Petrescu |
Ամուսին | Նիկոլաե Չաուշեսկու |
Զավակներ | Նիկու Չաուշեսկու, Զոյա Չաուշեսկու և Վալենտին Չաուշեսկու |
Ինքնագիր | |
Պարգևներ | |