Դորոթի Կույա
From Wikipedia, the free encyclopedia
Դորոթի Կույա (ապրիլ 1932, Toxteth, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 2013(2013-12-23)[1]), Լիվերպուլի առաջատար բրիտանացի կոմունիստ և իրավապաշտպան էր և «Ուսուցիչներն ընդդեմ Ռասիզմի» կազմակերպության համահիմադիր և Կանանց ազգային ժողովի գլխավոր քարտուղար։ Ամբողջ կյանքում եղել է Միացյալ Թագավորության Կոմունիստական կուսակցության (CPGB) անդամ և առավել հայտնի է որպես Լիվերպուլի առաջին հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու[2] և Միջազգային ստրկության թանգարան ստեղծելու հաջող արշավի ղեկավար[3]։ 1980–ականների կեսերին, ծառայել է որպես Լոնդոնի բնակարանային ասոցիացիայի նախագահ և կազմակերպությունը վերածել Եվրոպայի ամենամեծ սոցիալական ձեռնարկության՝ սևամորթների գլխավորությամբ[4]։
Դորոթի Կույա Dorothy Kuya | |
---|---|
Ծնվել է | Ապրիլ, 1932 |
Ծննդավայր | Toxteth, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | Դեկտեմբերի 23, 2023 |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Բրիտանացի |
Մասնագիտություն | Բրիտանացի առաջատար կոմունիստ ակտիվիստ.Լիվերպուլի Ստրկության միջազգային թանգարանի ստեղծման հաջողված արշավը |
Գործունեություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Կանանց ազգային ժողով, Ուսուցիչներին ընդդեմ ռասիզմի |
Dorothy_Kuya.jpg Վիքիպահեստում |
Լիվերպուլի Ազգային Թանգարանների տնօրենը նրան անվանել է «Լիվերպուլի ամենամեծ մարտիկը ռասիզմի և ռասայական անհանդուրժողականության դեմ» և «անհավասարության դեմ պայքարում երկրի առաջատար դեմքերից մեկը»[5]։