Դիք Գրեյսոն
հորինված կերպար DC Comics-ի կողմից հրատարակված կոմիքսներում / From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Ջոն «Դիք» Գրեյսոն (անգլ.՝ Richard John "Dick" Grayson), հորինված կերպար, որը երևում է DC Comics-ի կողմից հրատարակված կոմիքսներում։ Հիմնականում կապ ունի Բեթմենի հետ։ Ստեղծվել է Բիլ Ֆինգերի, Բոբ Քեյնի և նկարիչ Ջերի Ռոբինսոնի կողմից։ Առաջին անգամ երևացել է 1940 թվականի ապրիլին հրատարակված «Detective Comics #38» կոմիքսում որպես Ռոբին։ «Tales of the Teen Titans #44» (հուլիս 1984) կոմիքսում նա դադարում է լինել Ռոբնին և իրեն է վերցնում նոր` Նայթուինգ անվանումը (Նայթունգին ստեղծել են Մարվ Վոլֆմանը և Ջորջ Պերեզը)։
Նա ակրոբատ ընտանիքի, հայտնի որպես «Թռչող Գրեյսոններ», կրտսեր անդամն էր։ Նա տեսնում է, թե ինչպես մի մաֆիայի ղեկավար սպանում է իր ծնողներին՝ կրկեսից փող շորթելու համար։ Բեթմենը (Բրյուս Ուեյնը) վերցնում է նրան իր խնամակալության տակ (երբեմն Դիքը համարվում է նրա հոգեորդին), ինչպես նաև Դիքը լինում է նրա օգնական Ռոբինը։ Բազմաթիվ հեղինակներ նրա անվանել են Բեթմենի առաջին որդին[2]։ Լինելով Բեթմենի օգնականը, նա նաև դառնում է «Երիտասարդ տիտաններ» սուպերհերոսական խմբավորման առաջնորդը։ Նա, լինելով երիտասարդ, թողնում է Ռոբինը դերը և դառնում է Նայթուինգ։ Որպես Նայթուինգ նա շարունակում է լինել «Երիտասարդ տիտաններ»-ի առաջնորդը։
Դիք Գրեյսոնը մի քանի անգամ ստանձնել է Բեթմենի դերը։ «Batman: Knightfall» կոմիքսում Գրեյսոնը հրաժարվում է լինել Բեթմեն, մինչ իրական Բեթմենը ապաքինվում էր վնասվածքներից։ Սակայն «Zero Hour» կոմիքսի դեպքերից հետո Գրեյսոնը փոխարինում է Բրյուս Ուեյնին։ Նա կրկին ստանձնում է Բեթմենի դերը «Batman R.I.P.» (2008) և «Final Crisis» (2008-2009) կոմիքսներում, որտեղ նա, իմանալով Բեթմենի մահվան մասին գալիս է Գոթեմ սիթի և համագործակցում է հինգերորդ Ռոբինի` Դեմիան Ուեյնի հետ։ Բրյուսի վերադառնալուց հետո նրանք երկուսն էլ հանդիսանում էին Բեթմեն մինչև 2011 թվականը, որից հետո «The New 52» կոմիքսների շարքում Գրեյսոնը վերադառնում է Նայթուինգի դերին։ 2014 թվականին հրատարակված կոմիքսներում Գրեյսոնը ինքնությունը պարզվում է և նա կեղծում է իր մահը։ Այդ դեպքերից հետո նա ստիպված թողնում է Նայթունգի դերը և դառնում է Գործակալ 37-ը, ով Բեթմենի լրտեսն էր «Սպիրալ» լրտեսական գործակալությունում։ 2016 թվականին «DC Rebirth» կոմիքսների շարքում, Գրեյսոնը կրկին վերադառնում է Նայթունգի դերին[3]։
Դիք Գրեյսոնին մարմնավորել է Դուգլաս Քրոֆթը «Բեթմեն» սերիալում (1943), Ջոնի Դունքանը` «Բեթմեն և Ռոբին» (1949) սերիալում, Բուրթ Ուարդը` «Բեթմեն» հեռուստասերիալում (1966-1968) և «Բեթմեն» ֆիլմում (1966), Քրիս Օ'Դոնելը` «Հավերժ Բեթմենը» (1995) և «Բեթմեն և Ռոբին» (1997) ֆիլմերում։ Լորեն Լեսթերը հնչյունավորել է Ռոբինին «Բեթմեն», իսկ հետագայում Նայթուինգին «Բեթմենի նոր արկածները» մուլտսերիալում։ 2011 թվականի մայիսին IGN-ը Դիք Գրեյսոնին համարել է 11-րդը «Բոլոր ժամանակների 100 լավագույն սուպերհերոսներ» ցանկում[4]։ 2013 թվականին ComicsAlliance-ը Դիք Գրեյսոնին (որպես Նայթուինգ) համարել է 1-ինը «50 ամնենասեքսուալ կոմիքսների կերպարներ» ցանկում[5]։