Դիզելփանկ
From Wikipedia, the free encyclopedia
Դիզելփանկ (անգլ.՝ Dieselpunk), ֆանտաստիկայի զարգացող ժանր, որը միավորում է 1920-1950-ականների (Առաջին համաշխարհային պատերազմից մինչև Սառը պատերազմի սկզբնական շրջան) դիզելային հիմքով տեխնոլոգիաների էսթետիկան, ռետրոֆուտուրիստական տեխնոլոգիաներն[2][3] ու պոստմոդեռն զգայունությունները[4]։ Չնայած այն բանին, որ տերմինն առաջին անգամ գործածել է Լյուիս Փոլակը 2001 թվականին՝ իր Children of the Sun[3] («Արևի երեխաները») դերակատարային խաղը նկարագրելու համար, հետագայում այն վերաբերել է վիզուալ արվեստի, երաժշտության, արձակագրության ու ինժեներական աշխատանքի տարբեր տեսակների[5]։