Դիազեպամ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Դիազեպամ, բենզոդիազեպինների խմբին պատկանող դեղամիջոց է, որը լայն կիրառություն է գտել բժշկական պրակտիկայում։ Դեղամիջոցն ունի հանգստացնող, քնաբեր, հակատագնապային, հակասպազմային, մկանաթուլացնող և ամնեստիկ ազդեցություն։ Ուժեղացնում է քնաբեր հաբերի, թմրամիջոցների, նեյրոլեպտիկ, ցավազրկող դեղերի, ալկոհոլի ազդեցությունը։ Երկարատև ընդունումը կարող է հանգեցնել կախվածության։
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
---|---|
Կենսամատչելիություն | 93% |
Կիսատրոհման պարբերություն | 20-36 ժամ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
7-քլորո-1-մեթիլ-5-ֆենիլ-1,3-դիհդրո-2H-1,4-բենզոդիազելին-2-он
| |
CAS համար | 439-14-5 |
PubChem CID | 3016 |
DrugBank | APRD00642 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.006.476 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C16H13ClN2O |
Մոլային զանգված | 284,7 գ/մոլ g·mol−1 |
Դիազեպամը ներառցված է ԱՀԿ-ի անհրաժեշտ դեղերի ցանկում, որը սահմանում է առողջապահական համակարգում անհրաժեշտ դեղերի նվազագույն փաթեթը։ Դեղը օգտագործվում է, մասնավորապես անհանգստության, անքնության, էպիլեպտիկ ցնցումների, մկանային սպազմերի, ալկոհոլային կախվածության բուժման համար։ Որոշ բժշկական միջամտությունների նախապատրաստման համար, օրինակ՝ էնդոսկոպիայի դեպքում, դիազեպամը օգտագործվում է հիվանդին հանգստացնելու կամ անզգայացնելու համար։