Դելիի մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
Դելիի մետրոպոլիտեն, Հնդկաստանի մայրաքաղաքի՝ Դելիի արագ տրանսպորտային համակարգ է և իր մյուս քաղաք-արբանյակների համար՝ Բահադուրգար, Ֆարիդաբադ, Գազիբադ, Գուրգաոն, Նոիդա[4]։ Այն երկրորդ ամենամեծ և ամենածանրաբեռնվածն է Հնդկաստանում, Կալկաթայի մետրոպոլիտենից հետո[5]։ Այն աշխարհի 9-րդ ամենաերկար մետրոպոլիտենն է, իսկ ուղևորահոսքով աշխարհի 16-րդ ամենածանրաբեռնված մետրոպոլիտենը[6]։ Ցանցը բաղկացած է ութ տարբեր գույների, կանոնավոր գծերից, որոնք գործում են 327 կիլոմետր երկարությամբ գծով, իսկ գծի վրա աշխատում են 236 կայարաններ[7][8][9]։ Դելիի մետրոն օրական կատարում է 2700 պտույտ, իր աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 5:00-ից և ավարտում ժամը 23:30[10]։ 2017-2018 թ. Դելիի մետրոն ունեցել է միջինում օրական 2,53 մլն ուղևոր, իսկ ամբողջ տարում ուղևորահոսքը կազմել է 0,926 մլրդ մարդ։
Դելիի մետրոպոլիտեն | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն և rapid transit in India? |
Կառավարիչ | Delhi Metro Rail Corporation?[1] |
Երկիր | Հնդկաստան[2] |
Քաղաք | Դելի |
Բացման տարեթիվ | 2002[3] |
Գծերի երկարություն | 326,6 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1676 մմ (հնդկական չափ) 1435 մմ (եվրոպական չափ) |
Կայարանների քանակ | 236 |
Գծերի քանակ | 8 |
Գծեր | Violet Line?, Blue Line?, Pink Line?, Red Line?, Airport Express Line?, Green Line?, Yellow Line?, Magenta Line?, Grey Line?, Subhash Nagar metro station?, Lajpat Nagar metro station?, Phase 3 metro station?, Belvedere Towers metro station?, Phase 2 metro station?, Sikanderpur metro station?, Phase 1 metro station?, Sector 42-43 metro station?, Sector 54 Chowk metro station?, Rapid Metro Gurgaon? և Silver Line? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 2.76 մլն |
Ուղևորահոսքը մեկ տարում | 1 մլրդ |
delhimetrorail.com(անգլ.)(հինդի) | |
Delhi Metro Վիքիպահեստում |
Շինարարությունը սկսվել է 1998 թվականին, իսկ առաջին մասը՝ սկզբում միայն Կարմիր գիծը, բացվել է 2002 թվականին[11]։ Ցանցի զարգացումը բաժանվել է փուլերի, I փուլը իր մեջ ներառում էր 3 գծի շինարարությունը, որն ավարտվել է 2006 թ.-ին, իսկ II փուլը` 2011 թվականին։ III փուլը ներկայումս շարունակվում է և նախատեսվում է շինարարությունը ավարտել մինչև 2019 թվականը։ Հաստատում ստացել է նաև IV փուլը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել III փուլի ավարտից հետո՝ 2019 թվականին։
Դելիի մետրոն շահագործվում է Դելիի իշխանությունների, Հնդկաստանի կառավարության և «Delhi Metro Rail Corporation»-ի կողմից, որը ստեղծվել և հավասար իրավունքներով կառավարում է մետրոպոլիտենը[6][12]։ DMRC-ն 2011 թ. ՄԱԿ-ի կողմից հաստատվել է որպես առաջին մետրոպոլիտեն և երկաթուղային համակարգը աշխարհում, ստանալով օժանդակություն ածխածնի արտանետումները նվազեցնելու համար։ Օգնության շնորհիվ այն նվազեցրեց ածխածնի արտանետումների մակարդակը քաղաքում, տարեկան 630 հազար տոննա[7]։
Դելիի Մետրոն նաև համագործակցում է առանձին շահագործող Rapid Metro Gurgaon-ի հետ` միասնական տոմսային համակարգով։