Դանիայի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Դանիայի ազգային թանգարան (դան․՝ Nationalmuseet), մշակույթի պատմության խոշորագույն թանգարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ներկայացված է Դանիայի և օտար երկրների մշակույթի պատմությունը։ Թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կոպենհագենի կենտրոնում՝ Ստրոյետ հետիոտնային գոտու տարածքում։ Թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ ամբողջ աշխարհից՝ Գրենլանդիայից մինչև Հարավային Ամերիկա։ Թանգարանը նաև հովանավորում է Գրենլանդիայի հետազոտական կենտրոնին՝ Գրենլանդիայում հետագա հնագիտական և մարդաբանական հետազոտությունների համար[5]։
Դանիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Դանիա[1] |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Հասցե | Ny Vestergade 10, 1471 København K1471Ny Vestergade? (10) |
Հիմնադրվել է | 1849 |
Այցելուներ | 1 377 000 ± 500 մարդ (2015)[2] և 1 765 030 մարդ (2017)[3] |
Տնօրեն | Rane Willerslev?[4] |
Կայք | natmus.dk(դան.) |
Թանգարանն ունի մի շարք ազգային պարտավորություններ, մասնավորապես հետևյալ հիմնական ոլորտների շրջանակներում` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, բնական գիտություն, ճարտարապետական կոնսերվացիա, կապի ու շինարարության գործունեություն կապված Դանիայի եկեղեցիների հետ, ինչպես նաև Danefæ (ազգային գանձեր) գործածում։