Գրոնինգենի թանգարան
թանգարան Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում / From Wikipedia, the free encyclopedia
Գրոնինգենի թանգարան (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈɣroːnɪŋər myˈzeːjɵm], անգլ.՝ Groninger Museum), պատկերասրահ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։ Թանգարանում ներկայացված են տեղական, ազգային ու միջազգային արվեստագետների ժամանակակից ստեղծագործությունները։
Արագ փաստեր Գրոնինգենի թանգարան, Տեսակ ...
Գրոնինգենի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ[1][2] |
Տեղագրություն | Խրոնինգեն[2] |
Ղեկավարության նստավայր | Գրոնինգեն, Նիդերլանդներ[3][4] և Գրոնինգենի թանգարանի շենք, Խրոնինգեն, Խրոնինգեն, Նիդերլանդներ |
Հասցե | Museumeiland, 1, Postbus 90[3] և Museumeiland 1[4]9711ME և 9700 ME[3]Museumeiland? (1)[4] |
Հիմնադրվել է | 1874, 1986[2] և 1995[2] |
Այցելուներ | 197 517 մարդ |
Կայք | groningermuseum.nl(գերմ.)(անգլ.)(նիդեր.) |
Փակել
Թանգարանը բացվել է 1874 թվականին։ Թանգարանի ներկայիս պոստմոդեռնիստական շենքը բաղկացած է երեք հիմնական տաղավարներից, որոնք նախագծել են ճարտարապետներ Ֆիլիպ Սթարքը, Ալեսանդրո Մենդինին և Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերությունը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1994 թվականին։
2008 թվականից ի վեր թանգարանը տարեկան ունեցել է 173000-292000 ալցելու, ինչը Գրոնինգեն տարածաշրջանի ամենաբարձր թանգարանային ցուցանիշն է։