Գուպի
From Wikipedia, the free encyclopedia
Գուպի[1] (լատին․՝ Poecilia reticulata), քաղցրահամ ջրերի ձուկ։ Գուպիներն ունեն լավ արտահայտված սեռական երկձևություն. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ.
- Արուների չափերը 1,5-4 սմ են, սլացիկ են, ցեղական տեսակները հաճախ երկար լողակներ են ունենում, հաճախ վառ գունավորում են ունենում։ Արուներն ունեն հատուկ օրգան՝ գոնոպոդիում՝ անալ լողակ։
- Էգերի չափերը 2,8-7 սմ են, մեծացված որովայնով, որի անալ հատվածում երևում են ձկնկիթները, լողակները միշտ ավելի փոքր են, քան արուների մոտ, բնական տարածքներում էգերը հիմնականում մոխրագույն գունավորում ունեն, ընդգծված շեղանկյունաձև թեփուկածածկույթի ցանցով, որից էլ առաջացել է անվանումը. reticulum-ը լատիներենից նշանակում է ցանց։
Մանրամասն տեղեկատվություն ՞Գուպի, Գիտական դասակարգում ...
Գուպի | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Poecilia reticulata
Peters, 1859
|
|||
Հատուկ պահպանություն | |||
Արեալ | |||
Տարածվածություն | |||
|
Փակել
Ամենատարածված ու ոչ քմահաճ ակվարիումային ձկներից է։ Տնային ակվարիումում բնակվում է բոլոր շերտերում։ Տնային պայմաններում ավելի երկար է ապրում ու ավելի մեծ չափերի է հասնում, քան բնության մեջ։ Ակվարիումներում հաճախ պահում են մի քանի տեսակի գուպի ձկներ։