ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Գիյոմ Ապոլիներ (ֆր.՝ Guillaume Apollinaire, իսկական անունը՝ լեհ.՝ Wilhelm Albert Vladimir Apollinaris de Wąż-Kostrowicki — Վիլհելմ Ալբերտ Վլադիմիր Ալեքսանդր Ապոլիանարի Վոնժ Կոստրովիցկի, օգոստոսի 26, 1880[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - նոյեմբերի 9, 1918[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը։ Ծագումով լեհ է։
Գիյոմ Ապոլիներ ֆր.՝ Guillaume Apollinaire | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Wilhelm Albert Włodzimierz Apollinaris de Wąż-Kostrowicky |
Ծնվել է | օգոստոսի 26, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1918[1][2][3][…] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] |
Գրական անուն | Fernand Laviet[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, արվեստի քննադատ, օրագրի հեղինակ, storyteller, գրական քննադատ և գծանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Colegio Niño Jesús de Praga? |
Ժանրեր | անհանգ ոտանավոր |
Ուշագրավ աշխատանքներ | Alcools? |
Անդամակցություն | Société Normande de Peinture Moderne? |
Պարգևներ | |
Ամուսին | Jacqueline Kolb?[7] |
Համատեղ ապրող | Annie Playden?, Մարի Լորանսեն, Louise de Coligny-Châtillon? և Madeleine Pagès? |
Guillaume Apollinaire Վիքիպահեստում |
Ապոլիների մայրը լեհ արիստոկրատ Անժելիկա Կոստրովիցկայան է, ով ծնվել է Ֆինլանդիայի մեծ իշխանությունում՝ Հելսինգֆորսում։ Կոստրովիցկիների և Միցկևիչների տոհմական կալվածքը գտնվում էր Նովոգրուդոկում (ներկայիս Բելառուսում)։ Վիլհելմին և Ալբերտին Անժելիկան ծննդաբերեց Հռոմում, սակայն երկու զավակներին միանգամից պաշտոնապես չճանաչեց։ Երեխաների հոր ով լինելն անհայտ է։ Հավանաբար ապագա պոետի հայրը եղել է իտալացի-շվեյցարացի արիստոկրատ Ֆրանչեսկո Ֆլյուջի դ'Ասպերմոնտը։
Ապոլիները մանկությունն անց է կացրել Իտալիայում, սովորել Մոնակոյի, Կաննի և Նիսի քոլեջներում, իսկ 1899 թվականին՝ մոր հետ տեղափոխվել Փարիզ[8]։
Որպես գրական կեղծանուն՝ Կոստրովիցկին ընտրեց իր երկու ֆրանսիական անունների տարբերակները՝ Վիլհելմ և Ապոլիներ (կրում էր նաև պապը)։ 1910-ական թվականներին ակտիվ հրապարակախոս էր․ լրաբեր՝ «Մերկյուր դե Ֆրանս»-ում, քննադատ՝ «Փարիզ ամսագրում», 1912-1913 թվականներին Անդրե Բիլլիի հետ «Soirées de Paris» ամսագրի խմբագիրներն էին, գրում էր ժամանակակից գեղանկարչության մասին (Les peintres cubistes, 1913)։ Ընկերական հարաբերությունների մեջ էր նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Անդրե Դերենի, Ֆրանսիս Պիկաբիայի, Մորիս դը Վլամինկի և Անրի Ռուսոյի հետ։ 1907 թվականին ծանոթացավ նկարչուհի Մարի Լորանսենի հետ․ մինչև 1912 թվականը սիրային կապի մեջ էր վերջինիս հետ։
1917 թվականի գարնանը Դյագիլևի և Կոկտոյի անձնական խնդրանքով Ապոլիները հանդես եկավ ապագայի արվեստի մասին մանիֆեստով, որը կրում էր «Նոր ոգի» անվանումը և 2 տասնամյակ ուղղորդում էր Ֆրանսիայի երաժշտական զարգացումը։
1910-ականների վերջերին Ապոլիների շուրջ հավաքվեց երիտասարդ սյուրռեալիստ բանաստեղծների սերունդ՝ Անդրե Բրետոն, Լուի Արագոն, Ժան Կոկտո։ «Սյուրռեալիզմ» տերմինն առաջարկել է հենց Ապոլիները, 1917 թվականին նա գրել է «սյուրռեալիստական դրամա», ուր ժամանակակից հարցերը քննել է արիստոֆանեսյան ֆարսերի ոգով։
Ապոլիների արձակի լավագույն նմուշներն են «Բաբելոնի անկումը», «Երեք դոն Ժուան» վիպակները։ 1913 թվականին կազմել է «Ազգային գրադարանի դժոխք» կատալոգը։ Նույն թվականին նա իր լավագույն բանաստեղծությունները միավորել է «Ալկոհոլ» ժողովածուում։
Հայերեն լույս է տեսել Գիյոմ Ապոլիների «Բլուրներ» վերնագրով բանաստեղծություների ժողովածուն (Երևան, 1970)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.