Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (Փարիզ)
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (ֆր.՝ École nationale supérieure des Beaux-Arts, (ENSBA)), գեղարվեստի ազգային դպրոց Փարիզում։ Դպրոցն ընդգրկում է Բոնապարտ 14 փողոցի կառույցների համալիրը Փարիզի կենտրոնում՝ Լուվրի դիմաց։ Հիմնադրվել է 1648 թվականին Շառլ լը Բրենի կողմից որպես Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիա։ 1793 թվականին հաստատության գործունեությունն արգելվել է, սակայն 1816 թվականին այն անվանափոխվել է և միավորվել Ճարտարապետության ակադեմիային։ Մինչև 1863 թվականը գտնվել է թագավորի խնամակալության ներքո։ 1863 թվականի նոյեմբերի 13-ի կայսերական հրովարտակով ստեղծվել է տնօրեն պաշտոն 5 տարի կառավարման ժամկետով։ Երկար տարիներ կառույցը գտնվել է Հանրային ուսումնառության նախարարության կազմում, այնուհետև դարձել է հասարակական կառույց։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, ավագ դպրոց և թանգարան |
Հիմնադրված է | ապրիլի 20, 1797 և 1648[1] |
Անդամակցություն | Conférence des Grandes Écoles |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 6-րդ շրջան |
Կայք | beauxartsparis.fr/en(անգլ.) և beauxartsparis.fr(ֆր.) |
Beaux-Arts de Paris Վիքիպահեստում |