Գանգուղեղային վնասվածք
From Wikipedia, the free encyclopedia
Գանգուղեղային վնասվածք, գանգի և դրա պարունակության (գլխուղեղ և թաղանթներ) մեխանիկական վնասումը։ Լինում է փակ, որի դեպքում բացակայում են գլխուղեղի և դրա թաղանթների վարակման պայմանները, և բաց, որը հաճախ հանգեցնում է գլխուղեղի թաղանթների (ուղեղապատյանաբորբ) և գլխուղեղի (գլխուղեղի բորբոքում, թարախակույտ) բարդությունների առաջացմանը։ Փակ վնասվածքի շարքն են դասվում գանգուղեղային վնասվածքների բոլոր տեսակները, որոնց դեպքում չի խանգարվում գլխի մաշկածածկույթի ամբողջականությունը։ Բաց վնասվածքի հետ միաժամանակ վնասվում են գլխի մաշկածածկույթները և գանգի ոսկրերը։ Եթե այն ուղեկցվում է կարծր ուղեղապատյանի ամբողջականության խանգարմամբ, անվանում են թափանցող, որի դեպքում հատկապես մեծ է գլխուղեղի վարակման վտանգը։
Արագ փաստեր Գանգուղեղային վնասվածք, Տեսակ ...
Գանգուղեղային վնասվածք | |
---|---|
Գլխուղեղի վնասվածքները ցնցման ժամանակ[1] | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 800.0, 801.9, 803.0, 804.9, 850.0 և 854.1 |
ՀՄԴ-10 | S06 |
Traumatic brain injuries Վիքիպահեստում |
Փակել