Բողոքի ցույցեր Վանում (2024)
From Wikipedia, the free encyclopedia
Բողոքի ցույցեր Վանում, բողոքի ցույցեր Թուրքիայի Վանի մարզի Վան քաղաքում, որը որպես հանրահավաք սկսվել է 2024 թվականի ապրիլի 2-ի ցերեկը, իսկ գիշերը վերածվել անկարգությունների, երբ վերանայման է դրվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որով Վանի քաղաքապետ էր ընտրվել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանը[1][2][5][4]։ Ապրիլի 3-ին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշում և Վանի ընտրված քուրդ քաղաքապետին ճանաչում է որպես օրինական քաղաքապետ[3]։
Արագ փաստեր Բողոքի ցույցեր Վանում, Ամսաթիվ ...
Բողոքի ցույցեր Վանում | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | Ապրիլի 2, 2024 (2024-04-02)-Ապրիլի 3, 2024 (2024-04-03) | ||
Վայր | Վան, Վանի մարզ, Թուրքիա | ||
Պատճառ | Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերանայում[1]։ Վանի մարզի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ[1]։ Արդյունքում, Վան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնը ստանձնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, ով ձայների քանակով զբաղեցնում էր երկրորդ տեղը[1]։ | ||
Նպատակ | քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանին Վանի քաղաքապետ ընտրվելու հաստատում | ||
Մեթոդ | բողոքի ցույցեր, բախումներ, քաշքշոց[2] | ||
Արդյունք | Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում և ընտրված Աբդուլլահ Զեյդանին ճանաչում է որպես օրինական քաղաքապետ[3] | ||
Հակամարտող կողմեր | |||
Փակել