Բոբի Կոտիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ա. «Բոբի» Կոտիկ (անգլ.՝ Robert A. «Bobby» Kotick, մարտի 1, 1963(1963-03-01)[1], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի ձեռնարկատեր, որը զբաղեցնում է «Activision Blizzard»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
Բոբի Կոտիկ | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1963(1963-03-01)[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան[2] և Roslyn High School? |
Մասնագիտություն | գործարար, գործադիր տնօրեն և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Activision Blizzard |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Կայք | activisionblizzard.com/leadership/bobby-kotick |
Robert Kotick Վիքիպահեստում |
Նա «Activision»-ի գլխավոր գործադիր տնօրեն է դարձել 1991 թվականին՝ 1990 թվականին ընկերության բաժնեմասի գնումից հետո։ 2000-ական թվականների վերջին Կոտիկը կազմակերպել էր Activision-ի և Վիվենդիի միաձուլումը, ինչը հանգեցրել Է 2008 թվականին Activision Blizzard-ի ստեղծմանը և ընկերության առաջին գլխավոր տնօրեն նշանակվելուն։ Նա նաև մտնում է տնօրենների մի քանի խորհուրդների մեջ, այդ թվում ՝ 2012 թվականից Կոկա-Կոլա ընկերության և «Call of Duty Endowment»-ի (CODE) կազմում, որի համահիմնադիրն է դարձել 2009 թվականին։ 2003-2008 թվականներին Կոտիկը Yahoo ընկերության տնօրենն էր։