Բիլլի Այլիշ
From Wikipedia, the free encyclopedia
Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել (անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell[5], դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և երգերի հեղինակ[6]։ Առաջին անգամ մեդիա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին իր «Ocean Eyes» երգը «SoundCloud»-ում հրապարակելուց հետո։ Այն հետագայում թողարկվել է «Interscope Records»-ի «Darkroom» դուստր լեյբլում։ Երգի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայր Ֆինիսն էր, ում հետ Այլիշը համագործակցում է ինչպես երաժշտությունում, այնպես էլ կենդանի շոուներում։ Բիլլիի առաջին՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը (2017) ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում[7]։
Բիլլի Այլիշ | |
---|---|
Այլիշը 2019 iHeartRadio Music Awards-ում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell |
Ի ծնե անուն | Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3] (22 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | |
Երգչաձայն | սոպրանո[4] |
Գործիքներ | |
Գործունեություն | 2015-այժմ |
Լեյբլ |
|
Կապված | |
Պարգևներ | Ամբողջական ցանկ |
Կայք | billieeilish.com |
Ստորագրություն | |
Billie Eilish Վիքիպահեստում |
Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը (2019) գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է 2019 թվականի ԱՄՆ-ում ամենահաջող ալբոմը[8]։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ․ «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Xanny», «Everything I Wanted» և «Bad Guy», որոնցից վերջինը դարձել է ամերիկյան չարթը գլխավորած նրա առաջին սինգլը։ 2020 թվականին Այլիշը թողարկել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը՝ «No Time to Die»-ը, որը գլխավորել է բրիտանական չարթը։
Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards, 1 Brit Awards և 1 Oscar: Այլիշը 21րդ դարում ծնված առաջին «Օսկար» ստացած արտիստն է։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ և երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմի մրցանակաբաշխության բոլոր չորս գլխավոր անվանակարգերում («Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»)։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում[9]։