Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը 1997 թվականի հոկտեմբերի 18-ին կատարել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը։
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարանի շենք և թանգարան |
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Բիլբաո[1] |
Վայր | Աբանդո |
Մասն է | Solomon R. Guggenheim Foundation? |
Հասցե | Avenida Abandoibarra, 2, 48009 Bilbo, Bizkaia[2] |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 18, 1997 |
Այցելուներ | 530 967 մարդ (2021)[3] |
Կայք | guggenheim-bilbao.eus(իսպ.) |
Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։
Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»[4]։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։