Բարձրացնովի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Բարձրացնովի կամուրջ, բացովի կամրջի տեսակ, որի բանվածքավոր կառույցը բարձրանում և իջնում է ուղղահայաց հարթությամբ[1]։ Բարձրացնովի կամրջի տեսակին են պատկանում հասարակ և ամենահին բերդային կամուրջները, որոնց միջնադարում բերդերի և ամրոցների բարեկարգման ժամանակ օգտագործված և ուղղահայաց բարձրացող, բացվող փայտե օրինակները հայտնաբերվել են դեռևս Հին Եգիպտոսում[2]։
Լ․ Ֆ, Նիկոլաին բարձրացնովի կամուրջների համակարգները, որոնք օգտագործում էին հորիզոնական առանցքի շուրջ ժապավենի պտույտը, բաժանեց 3 խմբի[3]․
- ժապավենի ծայրին տեղադրված ռոտացիայի առանցքով
- ժապավենի ծայրին չտեղադրված ռոտացիայի առանցքով
- փոփոխական ռոտացիայի առանցքով