Բակտերիոֆագ
From Wikipedia, the free encyclopedia
Բակտերիոֆագ (ֆագեր) (լատին․՝ phagos` խժռել), բակտերիային վիրուս, որը, վարակելով բակտերիային բջիջը, բազմանում է նրա մեջ, հաճախ քայքայում, լուծում է այն։ Vira թագավորությանը դասվող մանրէներ են՝ վիրուսներ, որոնք էվոլյուցիոն զարգացման ընթացքում հարմարվել են բակտերիաների որոշակի տեսակին և նույնիսկ տիպին պարազիտելու կենսակերպին։ Դրանք բնության մեջ տարածված են ամենուր, որտեղ կան համապատասխան մանրէներ՝ հողում, ջրում, օդում, մարդկանց ու կենդանիների օրգանիզմում, բուսական ծածկույթում և այլն։ Ֆագերի դասակարգումը էականորեն չի տարբերվում վիրուսների դասակարգումից, իսկ անվանակարգման հիմքը «տեր» բակտերիայի անվանումն է՝ ստաֆիլակոկային բակտերիոֆագ։ Նուկլեոտիդներից պարունակում են ԴՆԹ կամ հազվադեպ ՌՆԹ։