Բակտերիալ դիզենտերիա
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Բակտերիալ դիզենտերիա (հուն․՝ dysentería, dys... - նախածանց, որ նշանակում է դժվարացում, խանգարում, և énteron - աղիք) կամ Շիգելլոզ (լատին․՝ Shigella - հարուցիչի ցեղի անվանումը), հայտնի է նաև որպես Մառլոյի համախտանիշ, մարդու առավելապես մարսողական համակարգի, մասնավորապես, հաստ աղու ախտահարմամբ ընթացող ինֆեկցիոն հիվանդություն՝ հարուցված Շիգելլա ցեղի բակտերիաներով։ «Դիզենտերիա» տերմինն առաջին անգամ առաջարկել է Հիպոկրատը։ Հիվանդությունը մանրամասն նկարագրել է Ավիցենան, իսկ 1891 թ.-ին ռուս բանակային բժիշկ Գրիգորևը դիզենտերիայից մահացածների օրգաններից անջատել է հարուցիչը, որի հատկությունները 1898 թվականին նկարագրել է ճապոնացի գիտնական Շիգան։ Անցյալում դիզենտերիան եղել է բավականին տարածված հիվանդություն և կրել է համաճարակային բնույթ։ Նկարագրված են դիզենտերիայի համավարակներ XVIII դարում (1719 թ. և 1789 թ.) և 19-րդ դարում (1834-1836 թթ.)։ Ամենամեծ համավարակները դիտվել են պատերազմների, աղետների ժամանակ։
Բակտերիալ դիզենտերիա | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | շիգելա, Shigella flexneri, Shigella boydii, S. sonnei? և Բակտերիալ դիզենտերիա |
Փոխանցման ձև | կղանքաբերանային ուղի |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[1], դող[1], որովայնային ցավ[1], լուծ[1][2], հետանցքային տենեսմուս և հեմատոչեզիա |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | մանրէաբանական կուլտուրա և համածրագիր |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Անվանվել է | Kiyoshi Shiga? |