Աֆրիկյան փղեր
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկյան փղեր (լատին․՝ Loxodonta), աֆրիկական կաթնասուններ են, որոնք պատկանում են կնճիթավորների կարգին։ Ներառում են երկու տեսակ. սավաննային փիղ (Loxodonta africana (L. Blumenbach, 1797)) և անտառային փիղ (Loxodonta cyclotis (Paul Matschie, 1900))։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Մինչ այդ նրանք դիտվում էին որպես ենթատեսակներ (Loxodonta africana africana և L. africana cyclotis)։
Աֆրիկյան փղեր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Loxodonta
(Anon., 1827)
|
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Խմբի դասակարգումը կփոխվի այն ժամանակ, երբ հետազոտությունները կհաստատվեն փորձագետների (African Elephant Specialist Group (AfESG)[1]) կողմից։
Ըստ վերջին գնահատումների՝ ազատ բնությունում մնացել են 500-600 հազար աֆրիկական փղեր[2]։
Ցեղի բոլոր տեսակները ներառված են Կարմիր գրքում։
Հասուն փղերին որսում են միայն մարդիկ (հիմնականում ժանիքների համար)։
Փղերի վրա կարող են հարձակվել ցամաքային տզրուկները։ Փիղը տզրուկներից ազատվելու համար, կնճիթով բռնում է փայտ և քսում այն հատվածներին, որտեղ ներթափանցել են տզրուկները։ Այն դեպքում, երբ փիղը չի կարողանում տզրուկներից ազատվել, նրան օգնում է մեկ այլ փիղ[3]։