Արվեստի ազգային պատկերասրահ
Արվեստի ազգային թանգարան Վաշինգտոնում,D. C. / From Wikipedia, the free encyclopedia
Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ)։ Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։ Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է[9]։
Արվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հրատարակչություն և ազգային թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[2] |
Կազմված է | National Gallery of Art - Gallery 35?, National Gallery of Art - Gallery 10?, National Gallery of Art - Gallery 06?, National Gallery of Art - Gallery 51?, National Gallery of Art - Gallery 12?, Prints in the National Gallery of Art?[3], Samuel H. Kress Collection of the National Gallery of Art?, National Gallery of Art - West Building Gallery 18? և Q118314575? |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6] |
Հիմնադրվել է | մարտի 24, 1937[2][7] |
Հիմնադիր | Էնդրյու Ուիլյամ Մելոն[2][7][8][…] և ԱՄՆ-ի կոնգրես[2][2][7][…] |
Այցելուներ | 4.200.000 (2012) |
Տնօրեն | Էրլ Ա. Պաուել |
Կայք | nga.gov(անգլ.) |
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ։ Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում։ Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը[10]։
Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա։ Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը։ Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին։ Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով[11][12]։