Արյան ընդհանուր հետազոտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արյան ընդհանուր հետազոտությունը իրենից ներկայացնում է բժշկական լաբորատոր թեստերի ամբողջություն, որոնք տեղեկատվություն են տրամադրում մարդու արյան մեջ գտնվող բջիջների մասին։ Արյան ընդհանուր հետազոտությունը ցույց է տալիս լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների քանակը, հեմոգլոբինի և հեմատոկրիտի կոնցենտրացիան (էրիթրոցիտների ծավալային տոկոսը):Ինչպես նաև նշվում է էրիտրոցիտների ցուցանիշները, որոնք ցույց են տալիս հեմոգլոբինի միջին չափն ու պարունակությունը էրիտրոցիտներում, և կարող է ներառվել լեյկոցիտների տարբերաքանակը, որը տարբեր տեսակի լեյկոցիտներ է հաշվում։
Արյան ընդհանուր հետազոտություն | |
---|---|
ԱԸՀ նմուշ ՝ տպագրությունից առաջ, որը ցույց է տալիս ԱԸՀ արդյունքները և դիֆերենցիալ արդյունքները։ | |
Տեսակ | արյան բիոքիմիական հետազոտություն |
Ենթադաս | cell counting? |
MeSH | D001772 |
MedlinePlus | 003642 |
LOINC | 57021-8 |
Արյան ընդհանուր հետազոտությունը հաճախ բժշկական հետազոտության մի մասն է կազմում և կարող է արվել առողջությունը վերահսկելու կամ հիվանդություններն ախտորոշելու համար։ Արդյունքները մեկնաբանվում են դրանք համեմատելով հղումների միջակայքերի հետ, որոնք տարբերվում են ըստ սեռի և տարիքի։ Այնպիսի վիճակներ ինչպիսիք են սակավարյունությունն ու թրոմբոցիտոպենիան որոշվում են արյան ընդհանուր հետազոտության միջոցով։ Էրիտրոցիտների ինդեքսները կարող են տեղեկություն տրամադրել անձի սակավարյունության պատճառների մասին, ինչպիսիք են երկաթի, B12-ի պակասը, իսկ լեյկոցիտների դիֆերենցիալ արդյունքները կարող են օգնել ախտորոշել վիրուսային, բակտերիալ և մակաբուծային ինֆեկցիաներ և արյան հիվանդություններ` օրինակ լեյկոզը։ Հղման սահմաններից դուրս գտնվող բոլոր արդյունքները չեն պահանջում բժշկական միջամտություն։
Արյան ընդհանուր հետազոտությունն իրականացվում է հիմնականում լաբորատոր սարքավորումների կամ ավտոմատացված հեմատոլոգիական վերլուծչի միջոցով, որը հաշվում է բջիջները և հավաքում տեղեկություն դրանց չափի և կառուցվածքի վերաբերյալ։ Հեմոգլոբինի կոնցենտրացիան չափվում է, և էրիտրոցիտների ինդեքսը հաշվարկում են էրիտրոցիտների և հեմոգլոբինի չափումների հիման վրա։ Մանուալ թեսթերը կարող են օգտագործվել արդյունքները ինքնուրույն հաստատելու համար։ Մոտավորապես 10-25%֊ը պահանջում է արյան քսուքի փորձարկում, որի ընթացքում արյունը ուսումնասիրվում է մանրադիտակի տակ, ստուգվում` արդյոք անալիզատորի արդյունքները համապատասխանում են բջիջների տեսքին և փնտրում շեղումներ։ Հեմատոկրիտը կարող է որոշվել ձեռքով` նմուշը ցենտրիֆուգացնելով և չափելով էրիթրոցիտների համամասնությունը, իսկ լաբորատորիաներում առանց ավտոմատ սարքերի, արյան բջիջները հաշվում են մանրադիտակի տակ` օգտագործելով հեմոցիտոմետր։
1852 թվականին Կառլ Վիեռորդը հրապարակեց արյան ստուգման առաջին ընթացակարգը, որը ենթադրում էր մանրադիտակի սլայդին արյան հայտնի ծավալի տարածում և յուրաքանչյուր բջջի հաշվում։ Լուի-Չարլզ Մալասեսի կողմից 1874 թ.-ին արված հեմոցիտոմետրի գյուտը պարզեցրեց արյան բջիջների մանրադիտային վերլուծությունը,իսկ 19-րդ դարի վերջին Փոլ Էրլիչը և Դմիտրի Լեոնիդովիչ Ռոմանովսկին մշակեցին լեյկոցիտների և էրիթրոցիտների գունավորելու մեթոդներ, որոնք մինչ այժմ օգտագործվում են արյան քսուքները ուսումնասիրելու համար։ 1920-ականներին մշակվել են հեմոգլոբինի չափման ավտոմատ մեթոդներ, իսկ Մաքսվել Ուինթրոբը 1929 թվականին ներմուծել է Ուինթրոբի հեմատոկրիտի մեթոդը, որն իր հերթին թույլ է տվել էրիթրոցիտների բջիջների ինդեքսները։ Արյան բջիջների հաշվարկի ավտոմատացման մեջ կարևոր իրադարձություն էր Կուլտերի սկզբունքը, որն արտոնագրվել է Ուոլաս Հ. Կուլտերի կողմից 1953 թվականին։ Կուլտերի սկզբունքը օգտագործում է էլեկտրական դիմադրողականության չափումներ արյան բջիջները հաշվելու և չափելու համար. դա տեխնոլոգիա է, որը մինչ օրս օգտագործվում է շատ ավտոմատ վերլուծիչներում։ 1970-ականների հետագա ուսումնասիրությունները ներառում էին օպտիկական չափումների օգտագործումը բջիջների հաշվարկի և նույնականացման համար, ինչը հնարավորություն տվեց ավտոմատացնել լեյկոցիտների տարբերակումը։